Մայիսի 7-ին Նինոծմինդայի և Ախալքալաքի Շտապ օգնության աշխատակիցները որպես թիրախային խումբ հանձնել են կորոնավիրուսի հետազոտություն:
Սամցխե-Ջավախքի Հիվանդությունների վերահսկման տարածքային ծառայության աշխատակիցները կորոնավիրուսային թեստեր են վերցրել Նինոծմինդայի Շտապօգնության ծառայության 24 և Ախալքալաքի Շտապօգնության ծառայության 25 աշխատող:
Ըստ Հիվանդությունների վերահսկման տարածքային ծառայության աշխատակցի՝ թեստի արդյունքները պարզ կդառնա մեկ օրից:
Առողջապահության նախարարության ծրագրով բոլոր անձինք, ովքեր բարձր ռիսկային խմբում են, պետք է հանձնեն կորոնավիրուսի թեստ: