Կլինիկաները իրավունք կունենան վերսկսել ատամնաբուժական ծառայությունները

Կլինիկաները իրավունք կունենան վերսկսել  ատամնաբուժական ծառայությունները

Կառավարության կողմից հայտարարված սահմանափակումների փուլ առ փուլ վերացման շրջանակներում ատամնաբուժական ասոցիացիաների և ատամնաբույժների միությունների հետ համաձայնեցնելով՝ նրանց անմիջական մասնակցությամբ, երկրում համաճարակաբանական իրավիճակով պայմանավորված մշակվել են որոշակի պահանջներ՝ ատամնաբուժական ծառայությունների վերասկսման համար: Այդ մասին հայտարարել է բժշկական և դեղագործական գործողությունների կարգավորման գործակալության տնօրեն Զաալ Կապանաձեն:

Նրա խոսքով, մինչև օրվա վերջ բժշկական և դեղագործական գործողությունների կարգավորման գործակալության www.rama.moh.gov.ge վեբ-կայքում կհրապարակվի հատուկ հայտարարության թերթիկ և այն պահանջները, որոնց պետք է համապատասխանեն ատամնաբուժական հաստատությունները:

Ատամնաբուժական կլինիկաները պետք է լրացնեն հայտ և ուղարկեն dent@moh.gov.ge էլեկտրոնային հասցեին:1tv.ge