Մայիսի 20 -ին՝ Նինոծմինդայի շրջանում բնակիչների մասնակցությամբ անցկացրեցինք հարցում արտակարգ իրավիճակի եւ պարետային ժամի ավարտի վերաբերյալ:
Բնակիչներից մեկի խոսքով. «Շատ վատ հետեւանք է ունեցել բնակիչների համար թե արտակարգ դրությունը եւ թե պարետային ժամը: Ազատ շարժվել հանրավոր չէ, օրինակ եթե գյուղում արտ ենք ցանում եւ ժամը մոտենում է 21:00 -ին, բոլորը փախե փախ են լինում, որ հանկարծ չբռնվեն, կամ չտուգանվեն:
Մեկն էլ նշեց, որ ինչքան շուտ դուրս գա արտկարգ իրավիճակն ու պարետային ժամը այդքան հանգիստ կկարողանանք դուրս գալ եւ աշխատել:
Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ, երկրում արտակարգ դրությունը վերացվելու է մայիսի 22-ին։
Ավելի մանրամասն լսեք աուդիոձայնագրությունում.