Ղալաչայի կանաչապատումը շարունակվում է

Ղալաչայի կանաչապատումը շարունակվում է

Մայիսի 19-ին Նինոծմինդա քաղաքի Ղալաչա կոչվող տարածքում տնկվել է մոտ 50 տնկի:

Ծառատունկին մասնակցել են Սերգեյ Մզիկյանը, Նորիկ Արզումանյանը և Գառնիկ Մզիկյանը: Իրենց ջանքերով նրանք գնել և տնկել են Արոսենու մոտ 50 տնկի: Երկրում արտակարգ դրության պատճառով շատ մարդիկ չէին մասնակցում ծառատունկին: Այս ծառերը տնկվել են այն տնկիների փոխարեն, որոնք այրվել էին 2018 թվականին:
Սերգեյը, Նորիկը և Գառնիկը խնդրում են բնակիչներին Սուրբ Ղալաչա այցելելիս ոռոգել տնկիները:

Պետք է նշել, որ անցյալ և նախանցյալ տարի Ղալաչայի տարածքում ծառատունկերը բազմիցս իրականացվել են բարերարների կողմից: Խոջաբեկ գյուղի երիտասարդներն ու մեծահասակները միշտ մասնակցել են այդ գործին:

Այս շրջանում Խոջաբեկ գյուղի երիտասարդությունը համատեղ իրականացրեցին շինարարական աշխատանքներ: Կառուցվեց հանգստյան տաղավար, կանգնեցվեց հուշարձան` Խաչքար, կազմակերպվեց ծառատունկ:

Ղալաչան այն վայրն է, որտեղ մարդիկ գնում են իրենց հանգիստը անցկացնելու և բնությունը վայելելու համար:

Լուսանկարները տրամադրել է Աղասի Զալալյանը