Օրլովկա գյուղի բնակիչները ուզում են վերադարձնել գյուղի արոտավայրը \ Տեսանյութ

Օրլովկա գյուղի բնակիչները ուզում են վերադարձնել գյուղի արոտավայրը \ Տեսանյութ

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Օրլովկա գյուղի բնակիչները բողոքում են, որ ամեն տարի անասունների արոտավայրերի տարածքը կրճատվում է, և այլևս հնարավոր չէ զբաղվել անասնապահությամբ:

Մայիսի 23-ին Օրլովկա գյուղի բնակիչները դիմել են NOR ռադիոյին՝ գյուղում արոտավայրերի խնդիրը լուսաբանելու համար:

Բնակիչների խոսքով ՝ ապրելու միակ աղբյուրը գյուղատնտեսությունն է: Պահում ենք կովեր և դրանով ապրում: Բայց գյուղի արոտավայրերի կեսը վաճառված է, և բնակիչները չեն կարող արածեցնել անասուններին:

1993 թվականից առ այսօր մենք այստեղ ենք բնակվել: Արոտավայրերի տարածքն օգտագործվում էր ամբողջ գյուղի կողմից: Երբեք իմը կամ քոնը չի եղել, ամեն ինչ բոլորի համար էր: 2000 թվականից ի վեր այս հողի սեփականատերը՝ Եղոյանը ասում է, որ փող է տվել և գնել է այս հողը: Չգիտես ինչու, մեզ՝ գյուղացիներիս ասացին, որ արոտավայրը չի վաճառվում, այն պետական ​​հող է և պատկանում է գյուղին: Այդ դեպքում ինչպե՞ս կարելի է վաճառել այս հողը:

Գյուղի մեկ այլ բնակչի խոսքով ՝ ինչ անել, ուր գնալ: Գյուղի արոտավայրերը բաժանվել և վաճառվել են: Մեր կովերը քաղցած են, հող չունենք, անասունների համար ջուր խմելու տեղ չկա: Գյուղում մոտ 1000 կով կա, բայց արոտավայր չկա:

Բնակիչների խոսքով ՝ հողատերը տարածքը տվել է քոչվորներին, ովքեր ոչխարներ են արածեցնում: Գյուղացիները չեն կարող իրենց անասուններն արածեցնել որովհետև շուրջբոլորը ամեն ինչ վաճառված է:

Գյուղացիների հետ հանդիպման ժամանակ հողի սեփականատեր Եղոյանը պատասխանեց. <<Դա իմ սեփական հողն է, ես գնել եմ այս հողը, և չեմ պատրաստվում տալ որևէ մեկին>>:

Ի վերջո, բնակիչները և հողի սեփականատերը չեկան ընդհանուր հայտարարի և վեճը մնաց չլուծված:

Թե ինչպես կզարգանան իրադարձությունները, ժամանակը ցույց կտա և մենք կլինենք հետևողական:

Այս մասին մանրամասները՝ տեսանյութում.