Թբիլիսիի հասարակական տրանսպորտում բժշկական դիմակներ կրելու պահանջը կվերահսկվի

Թբիլիսիի հասարակական տրանսպորտում բժշկական դիմակներ կրելու պահանջը կվերահսկվի

Թբիլիսիի փոխքաղաքապետ Իրակլի Խմալաձեն հայտարարում է, որ անվտանգության նպատակով, հասարակական տրանսպորտում կլինեն որոշ սահմանափակումներ: Ինչպես մեկնաբանում է Իրակլի Խմալաձեն, ավտոբուսներում ուղևորների և վարորդի միջև կլինի պատնեշ, ինչպես նաև կվերահսկվի բժշկական դիմակներ կրելու պահանջի կատարումը:

«Մայիսի 29-ից աշխատանքն է սկսում հասարակական տրանսպորտը: Իհարկե, նախնական փուլում հասարակական տրանսպորտը լիարժեքորեն չի աշխատի այն ռեժիմում, ինչպես աշխատում էր նախկինում, կլինեն սահմանափակումներ: Օրինակ, վարորդի մոտ կլինի պատնեշ, որպեսզի վարորդը լինի պաշտպանված, պարտադիր կլինի բժշկական դիմակ կրելը և դա կվերահսկի մունիցիպալ ծառայությունը: Պարեկային ոստիկանության ստորաբաժանումները մեզ կօգնեն հատկապես մետրոյի դեպքում: Մեր աշխատակիցները կլինեն ինչպես տրանսպորտի ներսում, այնպես էլ՝ կանգառներում»,- հայտարարել է Իրակլի Խմալաձեն:

Նրա փոխանցմամբ, հնարավոր է, վերահսկվի նաև ավտոբուսում գտնվող մարդկանց քանակը:

«Միկրոավտոբուսների դեպքում այլևս չի թույլատրվի կանգնած վիճակում երթևեկելը, քանի որ հնարավոր է, կրկին ստանանք ծանր պատկեր: Միակ բանը, որ կարող եմ ասել այն է, որ նախնական փուլում հասարակական տրանսպորտը չի աշխատի այնպես, ինչպես նախկինում: Հասարակական տրանսպորտի թիվը քանակական առումով կլինի նույնը»,- հայտարարել է Իրակլի Խմալաձեն:

Բացի այդ, տեղեկացնում ենք, որ «Covid 19»-ի տարածումից խուսափելու նպատակով, ավտոտրանսպորտային միջոցները կանգառ վերադառնալուն պես կախտահանվեն:

Վրաստանում հասարակական տրանսպորտը կսկսի գործել մայիսի 29-ից: 1tv.ge