
Հայտնի է դարձել, որ խոշոր բեռնատար մեքենայի վարորդի մոտ կորոնավիրուսային հիվանդություն չի հայտնաբերվել:
Հիշեցնենք, որ հունիսի 9-ին Նինոծմինդայի շրջանային հիվանդանոցի ինֆեկցիոն բաժին էր տարվել խոշոր բեռնատար մեքենայի վարորդը կորոնավիրուսային հիվանդության կասկածով:
Տղամարդը մինչ թեստի պատասխանի հայտնի դառնալը գտնվել է Նինոծմինդայի հիվանդանոցում:
Հետազոտությունը ուղարկվել էր Լուգարի լաբորատորիա: Նինոծմինդայի շրջանային հիվանդանոցի տնօրեն Նատո Իրեմաձեի խոսքով, թեստի պատասխանը բացասական է եղել և բեռնատարի վարորդը դուրս է գրվել հիվանդանոցից:
Նյութը պատրաստվել է ՛՛პროდემოს՛՛ նախագծի շրջանակներում: