Վրաստանի դպրոցներում ուսումնական տարին կավարտվի հունիսի 15-ին

Վրաստանի դպրոցներում ուսումնական տարին կավարտվի հունիսի 15-ին

Վրաստանի դպրոցներում աշակերտների համար ուսումնական տարվա վերջին օրը հունիսի 15-ն է: Առաջին դասարանցիների համար ուսումնական տարին ավարտվեց մայիսի 27-ին, իսկ շրջանավարտների համար (12-րդ դասարան)` մայիսի 20-ին:

ԿԳՆ-ն կորոնավիրուսի տարածումը կանխելու համար, որոշեց դադարեցնել ուսումնական գործընթացը դպրոցներում: Այսպիսով, ուսումնական հաստատությունները անցան հեռավար ուսուցման: Դպրոցականները սովորում էին առցանց կամ հեռուստադպրոց ծրագրով: Սա կրթության նախարարության և Վրաստանի Առաջին ալիքի համատեղ նախագիծ է, որը մեկնարկել է մարտի 30-ին: