Հունիսի 16-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ջիգրաշեն գյուղի բնակիչները մի քանի ժամ փակել էին աղբանոցի դարպասները և թույլ չեին տալիս, որ աղբատար մեքենաների վարորդները բեռնաթափեն աղբը:
«Աղբավայրի մոտ գտնվող մեր ամբողջ տարածքը ցրված է ցելոֆաններով: Երկու տարի առաջ այս հարցով նույնպես բողոքում էինք, խոստացան, որ կցանկապատեն: Բայց, ինչպես տեսնում եք, դաշտերն ու արոտավայրերը ամբողջությամբ պատված են պոլիէթիլենային տոպրակներով : Մեր կովերը արածում են այստեղ: Եթե կովը ուտի պոլիէթիլենային տոպրակը և սատկի, ո՞վ կտա պատասխան: Ամեն տարի աղբանոցի տարածքն ընդլայնվում է, իսկ արոտավայրերը կրճատվում : Աղբի և վատ հոտի պատճառով այստեղ աշխատանքներ իրականացնել հնարավոր չէ », – դժգոհում է Ջիգրաշեն գյուղի բնակիչ Արթուր Պողոսյանը:
Քաղաքապետարանի լիազոր Արարատ Հովհաննիսյանը, ով բնակիչների կողքին էր, նշեց, որ իրենք զրուցել են աղբահանության պետի հետ և խոստացել են, որ կլուծեն բոլոր խնդիրները: Իրավիճակը շատ ցավալի է, մեր դաշտերն ու արոտավայրերը ծածկված են ցելոֆաններով: Այստեղ մեր բնակիչները ցանել են կարտոֆիլ և հացահատիկ, բայց անհնար է աշխատել այդ աղբի հոտի պատճառով, որը պատված է ամենուրեք: Մենք ուզում ենք մաքրել մեր դաշտերը աղբից:
Ըստ տարածաշրջանային աղբահանության համակարգող ՝ Անզոր Սանդրոշվիլիի, բնակիչները պահանջում են մաքրել և կարգ ու կանոն ստեղծել: Մեր աշխատակիցներն արդեն մաքրել են : Աղբը ցրում է քամին, բայց ամեն անգամ, նրանք մաքրում են: Ներկա պահին կա մեկ հաստիքային աշխատող, որն աշխատում է, բայց երբ շատ քամի է լինում և աղբը ցրում է, մենք ավելացնում ենք ևս չորս աշխատակից: Մենք սպասարկում ենք երկու շրջան, օրեկան 14-ից 16 աղբատարներ մեքենաներ աղբ են բերում աղբանոց: Ինչ վերաբերում է ցանկապատին, ապա իշխանություններին արդեն տեղեկացրել ենք, որպեսզի նրանք մեզ երկաթե ցանց հատկացնեն:
Նշենք, որ Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներից հանված աղբը հավաքվում է աղբավայրում, որը տեղակայված է Ջիգրաշեն գյուղի մոտակայքում: Քամին բազմաթիվ պոլիէթիլենային տոպրակներ է քշում մոտակա դաշտեր և արոտավայրեր: Հարկ է նշել, որ աղբանոցը բացվել է 2015-ին և նախատեսված է երկու մունիցիպալիտետների 9 տարվա շահագործման համար:
Լրացուցիչ մանրամասները մեր աուդիոձայնագրությունում: