Նինոծմինդա-Ախալքալաք միջքաղաքային ճանապարհով անցնելով` տգեղ տեսարան է բացվում. Աղբը լցվում է մայրուղու հարևանությամբ գտնվող դաշտերը, ամբողջ տարծքը պատված է պոլիէթիլենային տոպրակներով:
Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներից արտահանվող աղբը հավաքվում է այս տարածքում ՝ Ջիգրաշեն գյուղի մոտակայքում:
Քամին բազմաթիվ պոլիէթիլենային տոպրակներ է քշում մոտակա դաշտեր և արոտավայրեր:
Աղբահանության ընկերությունից մեզ հայտնեցին, որ կա աշխատող, ով գրեթե ամեն օր այս վայրում աղբ է հավաքում պարկի մեջ և տարածքը մաքրում` ցրված պոլիէթիլենային տոպրակներից:
Հարկ է նշել, որ աղբանոցը բացվել է 2015-ին և նախատեսված է երկու մունիցիպալիտետների 9 տարվա շահագործման համար: