Կորոնավիրուսի 5 նոր դեպք Վրաստանում

Կորոնավիրուսի 5 նոր դեպք Վրաստանում

Հունիսի 18-ի ժամը 10:30-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 5 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր դեպքերի թիվը երկրում կազմում է 893: Այս մասին գրում  է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 8 պացիենտ և ընդհանուր հաշվով՝ վարակը հաղթահարել է 739 մարդ: Վարակից երկրում մահացել է 14 մարդ:

Այս պահի դրությամբ՝ կարանտինային գոտում է գտնվում 2710  քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 267 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 3 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով:

Հիշեցնենք, որ Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել փետրվարի 26-ին:aliq.ge