NOR ռադիոն նախկինում անդրադարձել էր, որ Նինոծմինդա-Հեշտիա ճանապարհի ասֆալտապատումը մեկնարկել է 2015թ, որտեղ երեք տարիների ընթացքում Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի կողմից ասֆալտապատվել է 3500 մետր ճանապարհ: Իսկ 2019 թվականին նախատեսվել է ասֆալտապատել ավելի քան 4կմ ճանապարհ:
Անցնելով Հեշտիայի գյուղական համայնք տանող ճանապարհահատվածով նկատեցինք, որ ասֆալտապատ ճանապարհը սկսել է քանդվել:
Մենք հեռախոսազրույց ունեցնաք պատգամավոր Վահան Արոյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց. «Օրինակ հիմա մոտավոր 5 խմ ծավալով ասֆալտ է հարկավոր այդ ճեղքված կամ քանդված մասերը վերանորոգելու համար, իսկ եթե թողնենք հաջորդ տարվան՝ ապա ավելի շատ կքանդվի ու այդ ժամանակ 50 խմ էլ չի հերիքի: Ես այդ հարցը ներկայացրել եմ Սակրեբուլոյի պատգամավորների եւ Քաղաքապետի հետ հանդիպման ժամանակ: Ինչպես նաեւ խոսվել է արհեստական արգելակներ Ղաուրմա եւ Հեշտիա գյուղերում տեղադրելու մասին»:
Ասֆալտի վերանորոգման համար հավանություն տվեցին եւ հնարավորության դեպքում կաշխատեն այս տարի վերանորոգել: Իսկ արհեստական արգելակների համար հույս չեն տվել, բայց այդ հարցը նույնպես ներկայացված է», – նշեց Վահան Արոյանը:
Հիշեցնենք, որ Հեշտիայի գյուղական համայնք տանող ճանապարհի ասֆալտապատման գործընթացը ավարտվել էր 2019 թվականի հուլիս ամսին: