Ավարտվեց «Access» միկրոկրթական ծրագրի երկրորդ կուրսը

Ավարտվեց «Access»  միկրոկրթական ծրագրի երկրորդ կուրսը

Ավարտվեց ” Access” միկրոկրթական ծրագրի երկրորդ կուրսը, որը տեւեց շուրջ երկու ուսումնական տարի։

Ծրագիրը Նինոծմինդայում գործում է 2016 թվականից եւ ավելի քան 50 աշակերտ անվճար կրթություն են ստացել Ամերիկյան դեսպանատան ֆինանսավորմամբ։

Դասընթացը ամբողջովին անգլերեն լեզվով էր, շաբաթական երեք անգամ 2-ական ժամով:

Ծրագրում ընդգրկված էին 14-16 տարեկան աշակերտներ` տարբեր դպրոցներից։ Ծրագրում դասավանդող ուսուցիչներն էին Նինոծմինդայի թիվ 1 հայկական դպրոցի անգլերեն լեզվի ավագ ուսուցչուհիներ’ Նաիրա Այվազյանը, Լաուրա Վարդանյանն ու Գոհար Վարդանյանը։

Covid 19–ի համաճարակի պատճառով մարտ ամսից սկսած դասընթացը իրականացվում էր առցանց` Teams եւ Zoom ծրագրերով։
Ծրագիրը հագեցած էր բազմապիսի կրթական խաղերով, հետաքրքիր ակտիվություններով եւ ամառային ճամբարով։ Ճամբարը իրականացվեց օնլայն հարթակում ելնելով համաճարակի պայմաններից։

Ծրագրի մասնակիցները ձեռք բերեցին հարուստ գիտելիքներ` հավասարապես զարգացնելով անգլերեն լեզվի 4 հմտությունները (կարդալ, գրել, լսել և խոսել):

Աշակերտների խոսքով իրենք այժմ ունակ են անկաշկանդ հաղորդակցության յուրաքանչյուր անգլախոս մարդու հետ, կարող են մասնակցել ցանկացած մրցույթի` անգլերեն լեզվով։ Ի վկայում այս ամենի, ծրագրի մասնակիցներից երկուսը` Սեդան եւ Գայանեն, հաջողությամբ անցան FLEX ծրագրի բոլոր փուլերը։