Սինգապուրցի գիտնականները գտել են առանցքային մեխանիզմ, որը պատասխանատու է քաղցկեղի զարգացման և ռեցիդիվի համար։ Դա կօգնի ստեղծել բուժման նոր միջոցներ։ Корреспондент պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին գրված է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում։
Մասնագետները պարզել են, որ MBNL1 սպիտակուցը քիչ քանակությամբ առկա է կրծքագեղձի, ստամոքսի, թոքերի և շագանակագեղձի քաղցկեղի բջիջներում։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ հենց այդ սպիտակուցի պակասն է ազդում ուռուցքային հիվանդություններ ունեցող պացիենտների ապրելու ունակության վրա։
MBNL1 սպիտակուցն անմիջապես կապված է ԴՆԹ-ի վերականգնման, բջիջների կենսական ցիկլի և դրանց կիսման հետ։ Կրծքագեղձի և աղիների քաղցկեղի դեպքում այն նաև ազդում է մետաստազների զարգացման և օնկոգենեզի վրա։ MBNL1-ի ցածր մակարդակից վնասվում է MAP2K7 սպիտակուցը, որը պատասխանատու է բջջի ներսում ազդակների հաղորդման համար։ Դա բերում է քաղցկեղային բջիջների առաջացման, որոնք կայուն են բուժման հանդեպ։
Պարզվել է, որ պաթոգեն MAP2K7-ի բարձր մակարդակի և նոր քաղցկեղային բջիջների առաջացման միջև կա միջնորդ՝ կինազա JNK-ն։ Դրա ճնշումը ինհիբիտորների կողմից նվազեցնում է քաղցկեղի ցողունային բջիջների ակտիվությունը։