
Դիմակները դարձել են թափոններ ու հանդիպում են քաղաքի փողոցներում։
Նինոծմինդա քաղաքի փողոցներով անցնելիս անհնար է չնկատել գետնին ընկած բժշկական դիմակները, որոնք օգտագործելուց հետո մարդիկ այն շպրտում են ուր պատահի։
Դիմակ կրելը այսօր պարտադիր պայման է դարձել, բայց ոչ բոլորն են օգտագործելուց հետո այն տեղադրում տոպրակի մեջ ու գցում աղբամանը։
Նախկինում NOR ռադիոն անդրադարձել էր, որ Նինոծմինդա քաղաքի «Հայոս – Քարթլոս» զբոսայգում թափթփված են դիմակներ։
Բնակիչներին կոչ ենք անում հոգ տանել շրջապատող միջավայրի, բնության եւ մեր իսկ առողջության մասին:
Դիմակը օգտագործելուց հետո պետք է այն անպայման նետել աղբարկղ։ Իսկ թե ինչպես ճիշտ կրել դիմակը և ինչպես վարվել դրա հետ օգտագործելուց հետո, առաջարկում ենք լսել և դիտել NOR ռադիոյի կողմից պատրաստված սոցիալական գովազդները, որտեղ մանրամասն նշված են կանոնների մասին.