Բժշկական դիմակները «թափառում» են զբոսայգում

Բժշկական դիմակները «թափառում» են զբոսայգում

Նինոծմինդա քաղաքի «Հայոս – Քարթլոս» զբոսայգով անցնելիս անհնար է չնկատել գետնին ընկած բժշկական դիմակները, որոնք պետք է կրեին պաշտպանիչ բնույթ, բայց փոխարենը դարձել են թափոններ ու խառնվելով աղբին թափված են զբոսայգու տարածքում:

Պանդեմիայի հետ կապված դիմակ կրելը պարտադիր պայման է դարձել, բայց ոչ բոլորն են բարեխիղճ վերաբերվում այն դիմակների հետ, որոնք արդեն պիտանի չեն օգտագործման համար: Բազմիցս նշվել է, որ դիմակը օգտագործելուց հետո այն հարկավոր է տեղադրել տոպրակի մեջ ու միայն նոր գցել աղբամանը։

Չափանիշները պահպանելու փոխարեն՝ մարդիկ ստեղծում են եւս մեկ խնդիր։ Նախկինում նկատվում էր դիմակների պակաս, իսկ այսօր երբ դրա պակասը չկա, չնայած բարձր գներին մարդիկ անխնա օգտագործում են եւ գցում ուր պատահի:

Բնակիչներին կոչ ենք անում լինել բարեխիղճ եւ հոգ տանել մեզ շրջապատող միջավայրի, բնության եւ մեր իսկ առողջության մասին: