Հեռավար ուսուցումը կշարունակվի՞ թե ոչ

Հեռավար ուսուցումը կշարունակվի՞ թե ոչ

Վրաստանի Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հեռավար ուսուցման շարունակման հարցին: Նրա խոսքով՝ եթե կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Վրաստանում բարդանա, բնականաբար, առցանց ուսուցման ռեժիմը շարունակական բնույթ կունենա։ «Դրա փորձը Վրաստանում արդեն կա»,- ասել է նախարարը:

Ըստ Տիկարաձեի՝ միջոցառումները մշակելու ուղղությամբ նախարարությունը համագործակցում  է Կրթության գերատեսչության հետ։

Հիշեցնենք՝ առցանց ուսուցման հետ կապված բազմիցս հայտարարություններ են արել Վրաստանի վարչապետը, վարակաբանները։aliq.ge