
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի հինգ նոր դեպք, ապաքինվել է ևս 6 մարդ: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված՝ stopcov.ge հատուկ կայքէջում:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 986 դեպք: Ապաքինվել է ևս 5 պացիենտ և ապաքինվածների թիվը կազմում է 857:
Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 31 քաղաքացի:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 մարդ:
Կարանտինի ռեժիմում է մնում 5001 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 219-ը: