Վրաստանի կառավարությունն ինֆեկցիոն հիվանդանոցին 40 մլն լարի կփոխանցի

Վրաստանի կառավարությունն ինֆեկցիոն հիվանդանոցին 40 մլն լարի կփոխանցի

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ՝ կառավարությունը Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցին  40 մլն լարի կտրամադրի, ինչը կծախսվի հիվանդանոցի համար նոր շենք կառուցելու նպատակով:

Գախարիայի խոսքով՝ կառավարությունը  կամ  նոր շենք ձեռք կբերի ինֆեկցիոն հիվանդանոցի համար, կամ կկառուցի:

«Թբիիսիի Ինֆեկցիոն կլինիկան տասնյակ տարիներ է ամորտիզացված շենքում է գործում: Իմ աչքերով եմ տեսել դա, երբ կլինիկայում էի գտնվում: Առողջապահության նախարարության հետ մի քանի ժողովի ընթացքում  սա ակտիվ քննարկման ենթակա էր: Նախարարության հետ միասին փորձում էինք ելք գտնել: Այսօր սա է ակտուալ համաճարակի կառավարման տեսանկյունից: Կլինիկայի խումբը, որը ղեկավարվում էր Թենգիզ Ցերցվաձեի կողմից, ծայրահեղ արդյունավետ էր, ու ոչ միայն վրաստանյան կլինիկական իրավիճակն էր վերահսկում, այլ խորհրդատվություններ էր տալիս մեր գործընկերներին: Էպիդեմիայի  և ռիսկերի տարածման այսօրվա պատկերից ելնելով՝ ծայրահեղ կարևոր է, որ երկրում  ժամանակակից ինֆեկցիոն կլինիկա գոյություն ունենա»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը: aliq.ge