Հեշտիան այսօր հիշեցնում էր մեր պապերի ժամանակաշրջանը

Հեշտիան այսօր հիշեցնում էր մեր պապերի ժամանակաշրջանը

Այսօր Հեշտիան հիշեցնում էր մեր պապերի ժամանակաշրջանը երբ բոլորը միասին աշխատում էին կոլտնտեսությունում և միասին գնում էին դաշտ խոտհունձի։

Նախկինում NOR ռադիոն խոսել էր այն մասին, որ հուլիսի 23 -ին Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղի բնակիչները հողերի հետ կապված խնդիրներով դիմել էին Նինոծմինդայի քաղաքապետարան:

Բնակիչների խնդիրը կայանում էր նրանում, որ Հեշտիան ունի տարածքներ որոնք չեն գտնվում ոչ մեկի սեփականության տակ, (պատկանում են պետությանը) բայց դրանցից օգտվում էին միայն մի քանի հոգի, դրա համար բնակիչները փորձում էին այդ հողերը հավասար բաժանել, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա օգտվել:

Այսօր՝ հուլիսի 27 -ին Հեշտիայի բնակիչները միասնական բարձրացել էին հնձելու այդ տարածքները:

Հեշտիայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանը մեզ հետ հեռախոսազրույցում նշեց. « Այսօրվանից բնակչությունը մեկ մարդու նման արդեն սկսել են աշխատանքները դաշտում: Բոլոր տարածքների հնձված խոտը հավաքում են մեկ տեղում, վերածվելու է տուկերի եւ հետո տուկերը բաժանելու ենք Հեշտիայի բնակչությանը»:

Ավելի մանրամասն լսեք աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Հեշտիան այսօր հիշեցնում էր մեր պապերի ժամանակաշրջանը

Հուլիսի 26 -ին ժամը 21։00 -ի սահմաններում Հեշտիայի բնակիչները հավքվել էին գյուղի վարչական շենքի դիմաց և կրկին քննարկում էին հողերի հետ կապված  խնդիրը։

https://www.facebook.com/radiotvnor/videos/322820495420457/

Լուսանկարները տրամադրել են Նապոլեոն Մարիկյանը, Նարեկ Երանոսյանը եւ Եգոր Քոթոյանը: