Հուլիսի 23 -ին Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղի բնակիչները հողերի հետ կապված խնդիրներով դիմել էին Նինոծմինդայի քաղաքապետարան:
Բնակիչների խոսքով. «Հեշտիայի բնակիչների մեծամասնության հիմնական բյուջեն արտագնա աշխատանքից է, բայց ովքեր որ մնում են գյուղում զբաղվում են նաեւ անասնապահությամբ: Քանի որ 2020 թվականին ամբողջ աշխարհը նաեւ Վրաստանը նույնպես հանդիպեց COVID-19 -ին, մարդիկ հիմա հայտնվել են անելանելի վիճակի մեջ: Շուտով ձմեռ է եւ պետք է անասունների համար կուտակել խոտի պաշար: Իմացել ենք որ Հեշտիան ունի տարածքներ որոնք չեն գտնվում ոչ մեկի սեփականության տակ, բայց օգտվում են միայն մի քանի հոգի, դրա համար փորձում ենք այդ հողերը ամենքիս հավասար բաժանել, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա օգտվել Հեշտիայի հողից»:
Ավելի մանրամասն աուդիոձայնագրությունում.
Radio NOR · Հեշտիայի բնակիչները հողերի հետ կապված խնդիրներով դիմել են քաղաքապետարան
Ժողով Հեշտիայի վարչական շենքի դմաց.
Լուսանկարները տրամադրել է Եգոր Քոթոյանը.