Արդեն երկրորդ օրն է ինչ ընթանում է Նինոծմինդա – Հեշտիա ճանապարհի վերանորոգման աշխատանքները: Հին ասֆալտը որի վրա փոսեր էին գոյացել քանդվում է եւ փոխարենը լցվում է նոր ասֆալտ, իսկ հին քանդված ասֆալտով լիցքավորվում է Հեշտիայի գյուղամիջյան ճանապարհները:
Հեշտիայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանը մեզ հետ զրույցում նշեց. «“QOST POINT” ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները այս պահի դրությամբ արդեն քանդում են ասֆալտի վրա առաջացած փոսերը եւ 2 օրվա ընթացքում արդեն կսկսեն լցնել նոր ասֆալտը: Մենք դիմեցինք “QOST POINT”ընկերության ներկայացուցիչներին, գումար տվեցինք որպեսզի այդ քանդված հին ասֆալտը տեղափոխենք գյուղամեջ, գյուղամիջյան ճանապարհները լիցքավորելու համար: Քանի որ գյուղում կան ճանապարհներ որոնք սարսափելի վիճակում են եւ անանցանելի»:
Հիշեցնենք, որ երեկ հուլիսի 29 -ին “QOST POINT” ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները սկսել են Նինոծմինդա – Հեշտիա ճանապարհի վերանորոգման աշխատանքները:
Մանրամասները լսեք աուդիոձայնագրությունում.
Radio NOR · Քանդված ասֆալտով լիցքավորվում է Հեշտիայի գյուղամիջյան ճանապարհները