Այսօր՝ հուլիսի 29 -ին “QOST POINT” ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները սկսել են Նինոծմինդա – Հեշտիա ճանապարհի վերանորոգման աշխատանքները:
Նախկինում NOR ռադիոն խոսել էր այն մասին, որ Նինոծմինդա-Հեշտիա 4 կմ ասֆալտապատ ճանապարհը տեղ-տեղ սկսել էր քանդվել, որի համար հատկացվել էր 1 791 528 լարի գումար, իսկ մրցույթ-տենդերը շահել էր “QOST POINT” ճանապարհաշինական ընկերությունը` 1 545 782 լարիի դիմաց: Աշխատանքները սկսվել էր 2018 թվականի նոյեմբերին եւ ավարտվել էր 2019 թվականի հուլիսին: Նշենք, որ 4կմ ճանապարհը ունի 3 տարվա երաշխիք:
Լուսանկարը եւ տեսանյութը տրամադրել է Ալյոշա Մարկոսյանը.