Նինոծմինդա-Հեշտիա 4 կմ ճանապարհի մի մասի ասֆալտապատումը սկսվել էր 2018 թվականի նոյեմբերին եւ ավարտվել էր 2019 թվականի հուլիսին:
Այս ճանապարհի ասֆալտապատման համար հատկացվել էր 1 791 528 լարի գումար, իսկ մրցույթ-տենդերը շահել էր “QOST POINT” ճանապարհաշինական ընկերությունը` 1 545 782 լարիի դիմաց:
Վերոնշյալ ճանապարհը տեղ-տեղ սկսել է քանդվել:
Այդ հարցի շուրջ զրուցեցինք Հեշտիայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանի հետ ով նշեց. «Չնայած այն բանին, որ նոր ասֆալտի կառուցման 1 տարին դեռ չի լրացել, արդեն մի քանի տեղով փոսեր են առաջացել: Նշեմ, որ 4կմ ճանապարհը ունի 3 տարվա երաշխիք: Մի քանի աշխատանքային օրվա ընթացքում մենք նամակով կդիմենք “QOST POINT” ճանապարհաշինական ընկերությունը որպեսզի քանդված ասֆալտը վերանորոգվի»:
Ավելի մանրամասն Քոթոյանի հետ զրույցը լսեք մեր նյութում.
Radio NOR · 4 կմ ասֆալտապատ ճանապարհը քանդվում է