Հեշտիայում եւ Ղաուրմայում տեղադրվեցին արհեստական արգելակներ

Հեշտիայում եւ Ղաուրմայում տեղադրվեցին արհեստական արգելակներ

Արդեն երկու օր է ինչ ընթանում է Նինոծմինդա – Հեշտիա ճանապարհի վերանորոգման աշխատանքները:

Այսօր՝ հուլիսի 31-ին “QOST POINT” ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները վերանորոգման աշխատանքները ավարտեցին:

Լրացուցիչ՝ Հեշտիայի եւ Ղաուրմայի գյուղամիջյան կենտրոնական ճանապարհներին տեղադրվեցին արհեստական արգելակներ: Թվով 4 արգելակ տեղադրվել է Հեշտիայում եւ 2 արգելակ՝ Ղաուրմայում:

Նախկինում NOR ռադիոն խոսել էր այն մասին, որ հուլիսի 29 -ին “QOST POINT” ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները սկսել են Նինոծմինդա – Հեշտիա ճանապարհի վերանորոգման աշխատանքները:

Ինչպես նաեւ անդրադարձել էինք, որ Հեշտիայի գյուղամիջի կենտրոնական ճանապարհին չեն տեղադրվել արհեստական արգելակներ, որի համար բնակիչները հայտնել էին իրենց դժգոհությունը:

Ավելի մանրամասն լսեք աուդիոձայնագրությունում.