Ախալքալաքում տեղի ունեցած դեպքերի առթիվ սկսվել է հետաքննություն

Ախալքալաքում տեղի ունեցած դեպքերի առթիվ սկսվել է հետաքննություն

Ախալքալաքում ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել երիտասարդների միջև բախման փաստի առթիվ, որի հետևանքով զոհեր են եղել:

Կենտրոնական այգու մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի հետաքննությունը սկսվել է Քրեական օրենսգրքի 108-րդ և 236-րդ հոդվածների 3-րդ և 4-րդ կետերով:

Դրանցից 108-րդ հոդվածը վերաբերում է կանխամտածված սպանությանը, իսկ 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերը` ապօրինի զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելը և կրելը:

«Առայժմ քննչական գործողություններ են ընթանում», – հայտարարել են Ներքին գործերի նախարարությունից:

Ենթադրվում է, որ չորս տուն է այրվել: Տեղում մոբիլիզացվել է հրշեջ-փրկարարական ծառայությունը և մեծ թվով ոստիկաններ։

Առճակատումը տեղի է ունեցել Ախալքալաքում այսօր ՝ օգոստոսի 8-ին: Ծեծկռտուքի ժամանակ գնդակահարվել է 27-ամյա մի տղամարդ:

pogrom5
pogrom6
pogrom7
pogrom9

Փոխանցում է 《Հարավային դարպասը》։

Լուսանկարները և տեսանյութերը վերցված են Jnews լրատվականից։