Այրվել է Ժդանովականի բնակչին պատկանող 8 տոննա խոտը

Այրվել է Ժդանովականի բնակչին պատկանող 8 տոննա խոտը

Այսօր գիշեր՝ ժամը 2։00-ին այրվել է Ժդանովական գյուղի բնակիչ Սամվել Անտոնյանին պատկանող դեզը, որը բաղկացած էր գրեթե 400 հակից։ Ինչպես նշեց նրա որդին՝ Արամ Անտոնյանը, իրենք քնած են եղել և չեն իմացել։ Այրվող դեզը նկատել են գյուղի բնակիչները, ովքեր այդ ժամին արթուն են եղել և անմիջապես շտապել են արթնացնել տան անդամներին։

Нет описания.

«Մեզ արթնացրին, դուրս եկանք տեսանք, որ այրվում է խոտը։Դեզը շատ մոտ է գոմին, որը տան կցակառույց է հանդիսանում։ Կրակը արդեն տարածվում էր գոմի կտուրին, զանգահարեցինք ոստիկանություն և հրշեջ ծառայություն՝ վերջիններս ժամանեցին և մարեցին կրակը։ Այրվեց գրեթե 400 հակ, մոտ 8 տոննա խոտ, որը վերջերս էինք դիզել» – նշեց Արամ Անտոնյանը։

Հրդեհի բռնկման պատճառները դեռեւս հայտնի չեն։ Նախնական շրջանառվող վարկածով, պատճառը վառարանի մոխիրն է։