Նինոծմնդայի ջրի հին պոմպը փոխարինվեց նորով

Նինոծմնդայի ջրի հին պոմպը փոխարինվեց նորով

NOR ռադիոն բազմիցս անդրադարձել է, որ Նինոծմինդա քաղաքի բնակիչները միշտ ունենում են խմելու ջրի խնդիր: Նինոծմինդայի գրեթե բոլոր փողոցների բնակիչները բողոքում են, որ ամռանը իրենց տներում խմելու ջուր չկա:

Նինոծմինդան ջուր ստանում է Հեշտիա գյուղից: Մեր նախորդ նյութում նշել էինք, որ Վրաստանի Միավորված ջրամատակարարման Նինոծմինդայի բաժնի ղեկավար Արզուն Գորոյանի խոսքով՝ ջրի խնդիրը ինչ-որ կերպ լուծելու համար հին պոմպը կփոխարինվի նորով՝ Հեշտիա գյուղում, որը ժամում մղելու է 180 խմ ծավալով ջուր:

Այսօր՝ օգոստոսի 12 -ին մենք այցելեցինք Հեշտիայում գտնվող պոմպակայան որտեղ զրուցեցինք Վրաստանի Միավորված ջրամատակարարման Նինոծմինդայի բաժնի աշխատակիցների հետ: Աշխատակից՝ Փութուլյան Դավիթը մեզ հետ զրույցում նշեց.«Նոր ջրամղիչ պոմպը արդեն տեղադրել ենք իսկ շարքից դուրս եկած պոպմը կուղարկենք վերանորոգելու: Այս պահին դեռեւս ջուր ենք մղում հին պոմպով, որպեսզի բնակիչները ջուր ունենան մինչեւ նոր պոմպը մի քանի ժամվա ընթացքում կմիացվի էլեկտրականությանը»:

Մանրամասները լսեք աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Նինոծմնդայի ջրի հին պոմպը փոխարինվեց նորով
Հին ջրամղիչ պոմպը
Նոր ջրամղիչ պոմպը