NOR ռադիոն նախկինում անդրադարձել էր, որ շարքից դուրս էին եկել Հեշտիայի երկու ջրամղիչ պոմպերը, որտեղից ջուր է մատակարարվում ամբողջ գյուղին:
Պոմպակայանի աշխատակից Կամո Մկոյանի խոսքով՝ արդեն երկար տարիներ օգտագործվում են տվյալ ջրամղիչ պոմպերը, որոնք շատ հին են, պոմպերից մեկը ընդհանրապես չի գործում, իսկ երկրորդը շարքից դուրս էր եկել: Մենք մեր ուժերով որոշ չափով վերանորոգել ենք շարքից դուրս եկած պոմպը, որը դեռեւս ջուր է թողնում, քանի որ պոմպի վալը մաշված է:
Հուլիսի 21-ին Նինոծմինդայի քաղաքապետարանի Պետական գնումների ծառայությունը հայտարարել է մրցույթ-տենդեր ջրամատակարարման համակարգի վերանորոգման կառուցման համար: Որտեղ նախատեսվում է վերանորոգել նաեւ Հեշտիա գյուղի պոմպակայանը: Նշված աշխատանքների իրականացման համար հատկացվել է 6 235 լարի: Նշենք, որ այս մրցույթը առաջին անգամ հայտարարվել էր մեկ ամիս առաջ, սակայն չէր կայացել:
Այս հարցի շուրջ զրուցեցինք Հեշտիայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանի հետ. «Մենք ունենք նոր ջրամղիչ պոմպեր եւ դրանք հին պոմպերի հետ փոխադրելու համար դիմել ենք քաղաքապետարան, գումարը քաղաքապետարանի կողմից հատկացվել է եւ դրվել է տենդերի: Երկրորդ անգամն է որ ոչ մեկ չի մասնակցել մրցույթին եւ այն չի կայացել: Քաղաքապետարնից տեղեկացել եմ, որ արդեն երրորդ անգամն են դնելու մրցույթի, ինքս խնդրել եմ մի քանի շինարարի որպեսզի մասնակցեն մրցույթին վերցնեն այդ աշխատանքը եւ կատարեն»:
Մանրամասները լսեք աուդիոձայնագրությունում.
Թեմատիկ`