Հեշտիայի ջրամղիչ պոմպերը ունեն փոփոխման կարիք

Հեշտիայի ջրամղիչ պոմպերը ունեն փոփոխման կարիք

Մի քանի օր առաջ շարքից դուրս էին եկել Հեշտիայի երկու ջրամղիչ պոմպերը որտեղից ջուր է մատակարարվում ամբողջ գյուղին:

Պոմպակայանի աշխատակից Կամո Մկոյանի խոսքով՝ արդեն երկար տարիներ օգտագործվում են տվյալ ջրամղիչ պոմպերը որոնք շատ հին են, պոմպերից մեկը ընդհանրապես չի գործում իսկ երկրորդը շարքից դուրս էր եկել: Վահան Արոյանը, Եգոր Քոթոյանը եւ Ալեքսան Կարապետյանը իրենց ուժերով օգնեցին վերանորոգելու շարքից դուրս եկած պոմպի պաչևնիկը , որպեսզի համակարգն ու խողովակները չսառեն եւ ժողովուրդը ժամանակավոր ջուր ունենա, մինչեւ կտեղադրվի նոր ջրամղիչ պոմպերը:

Պատգամավոր Վահան Արոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց զանգել է աշխատակից Կամո Մկոյանը ու տեղեկացրել, որ պոմպը շարքից դուրս է եկել:

«Մենք ունենք նոր ջրամղիչ պոմպեր եւ դրանք հին պոմպերի հետ փոխադրելու համար արդեն դիմել ենք քաղաքապետարան, ինֆրաստրուկտուրայի ծառայությունը սկսել է կազմել նախագիծը եւ մոտ ժամանակներս անհրաժեշտ գործիքներ, մասեր ստանալուց հետո մասնագետը կգա եւ կտեղադրի նոր պոմպերը» – ասաց Վահան Արոյանը:

Հիշեցնենք, որ այս պահին աշխատում է երկու պոմպերից միայն մեկը, ինչպես նաեւ տվյալ պոմպակայանում տեղադրված են հարեւան գյուղերի ջրամղիչ պոմպերը:

Մանրամասները՝ ռեպորտաժում.

Պոմպակայան

Հին ջրամղիչ պոմպեր

Նոր ջրամղիչ պոմպեր