9-ամյա երեխան հրացանից արձակած փամփուշտով վնասել է իր որովայնը

9-ամյա երեխան  հրացանից արձակած փամփուշտով վնասել է իր որովայնը

Կախեթիում, դժբախտ պատահարի հետևանքով անչափահաս է տուժել:

Թելավիի մունիցիպալիտետի Կոնդոլի գյուղում 9-ամյա երեխան օդաճնշական հրացանից արձակած փամփուշտով վնասել էր իր որովայնը:

Մտերիմների փոխանցմամբ, ընկերները խաղում էին «Գեկո» տիպի զենքով, երբ նրանցից մեկը հանկարծակի կրակել է:

Տուժածին Թելավիի հիվանդանոցում շտապ վիրահատել են: Նա այժմ միացված է արհեստական շնչառության սարքին:

Տեղի ունեցած փաստով ընթանում է հետաքննություն: