
Վրաստանի Հիվանդությունների վերահսկողության և հանրային առողջապահութան ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեի հայտարարությամբ, Աջարիայի շրջանում՝ հիմնականում Քոբուլեթիում և Բաթումիում, կիրականացվի գիշերային ակումբների «բունգալոների» աշխատակիցների պարտադիր թեստավորում:
«Ուշագրավ է Քոբուլեթիի սրճարաններից «Հավանան», որտեղ վարակվել է դեռ երկու, այնուհետև 5 աշխատակից: Կպատրաստվեն նյութեր և կներկայացնենք, թե քանի ակումբ կա Քոբուլեթիում և Բաթումիում ու կմեկնարկի թեստավորումը»,- ասել է Գամկղրելիձեն:
Բացի այս, Բաթումիի մարդաշատ վայրերում կտեղադրվեն վրաններ, որտեղ հնարավոր կլինի կորոնավիրուսի թեստավորում անցնել:
Նյութի աղբյուր՝ aliq.ge