Ինչպես են պատրաստվում դպրոցներում ընդունել երեխաներին

Ինչպես են պատրաստվում դպրոցներում ընդունել երեխաներին

Մարտ ամսից պանդեմիայի պատճառով դպրոցները դադարել էին գործել: Զուգահեռ ամառային արձակուրդներն էին որոնք նույնպես մոտենում են ավարտին: Դպրոցներում դասապրոցեսը կսկսվի սեպտեմբերի 15-ից:

Ինչքանով են պատրաստ դպրոցներում ընդունել երխաներին եւ թե ինչպես են պաշտպանելու Վրաստանի կրթության և առողջապահության նախարարության կողմից մշակված հանձնարարականները այդ մասին մենք զրուցեցինք Հեշտիայի թիվ 2 հանրային դպրոցի տնօրեն Լալազար Արոյանի հետ. «Ներկա դրությամբ մեր դպրոցի ախտահանումը կատրված է, նույնիսկ առաստաղներն ենք մաքրել հատուկ դեղամիջոցներով, որպեսզի դպրոցը պատրաստ լինի ընդունել երեխաներին: Քանի որ Վրաստանում ուսումնական գործընթացը մեկնարկում է խառը մոդելով, մենք նույնպես անցնում ենք այդ մեթոդին: Հաճելի է, որ դպրոցը պատրաստվում է ընդունել աշակերտներին, բայց միաժամանակ մենք պետք է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկենք որպեսզի կարողանանք երեխաների առողջությունն ու անվտանգությունը ապահովել: Աշխատում ենք այն ուղղությամբ, որ դպրոցում լինի ջրամատակարարում, սրբիչներից պետք է հրաժարվենք օգտվելով՝ անձեռոցիկներից, որպեսզի երեխաները իրարից հիվանդություն ձեռք չբերեն: Դեռեւս կորոնավիրուսային համաճարակին համապատասխան ոչ մի պարագա չենք ստացել նախարարության կողմից, բայց հավանական է մինչեւ ուսումնական պրոցեսը սկսվելը ստանանք: Մեկուսացման համար հատուկ սենյակ ենք հատկացրել, որ եթե երեխայի ջերմաստիճանը բարձր լինի անմիջապես մեկուսացնենք»:

Մանրամասն լսեք աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Ինչպես են պատրաստվում դպրոցներում ընդունել երեխաներին

Թեմատիկ՝