Ջավախքի ուսանողները հատուկ թույլտվությամբ կարող են մեկնել Հայաստան

Ջավախքի ուսանողները հատուկ թույլտվությամբ կարող են մեկնել Հայաստան

Վրաստանի քաղաքացի այն ուսանողները, ովքեր գտնվում են Վրաստանում և սովորում են ՀՀ տարբեր ԲՈՒՀ-երում կկարողանան գնալ Հայաստան։

Ուսման նպատակով Հայաստան գնալու համար ուսանողները պետք է դիմեն Հայաստանի Կրթության և գիտության նախարարություն, որից հետո նախարարությունն իր հերթին ուսանողների տվյալները կուղարկի Վրաստանում Հայաստանի դեսպանատուն, իսկ դեսպանությունն էլ այդ տվյալները կուղարկի Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարաություն։

Օգոստոսի 24-ի տվյալներով, Վարստանում Հայաստանի դեսպանությունն արդեն ստացել է 50 հոգանոց ուսանողների ցանկ և ուղարկել է Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարաություն։jnews.ge