Քուռ գետում փրկարարները հայտնաբերել են տղամարդու դի

Քուռ գետում փրկարարները հայտնաբերել են տղամարդու դի

Թբիլիսիում, Օրթաճալ-ՀԷԿ-ի հարակից տարածքում փրկարարները հայտնաբերել են տղամարդու դի:

Ինչպես հայտարարել են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում, տղամարդուն սկսեցին որոնել ժամեր առաջ ականատեսների կողմից իրականացված զանգից հետո:

Նրանց փոխանցմամբ, ականատեսը հայտարարում էր, որ տղամարդը Օրթաճալ-ՀԷԿ-ի հարակից տարածքում նետվել է Քուռ գետը:

Տեղում աշխատում էին սուզորդներ և փրկարարներ: 1tv.ge