Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 181 նոր դեպք

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 181 նոր դեպք

Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 181 նոր դեպք: Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 5 մարդ: Այս մասին տեղեկությունը տարածում է Հայաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:

Ընդհանուր, Հայաստանում կորոնավիրուս է ախտորոշված 43 451 մարդու մոտ:

Այժմ հիվանդանոցներում բուժումը շարունակում է 5052 վարակակիր:

Ինչ վերաբերում է զոհերի ընդհանուր թվին, ինչպես հայտարարում է Հայաստանի իշխանությունը, կորոնավիրուսից մահացել է 869 մարդ, ուղեկցող այլ հիվանդությունից՝ 266-ը: 1tv.ge