Ախալցիխեում մոտոցիկլետը հարվածել է 8-ամյա տղային. վիճակը ծանր է

Ախալցիխեում մոտոցիկլետը հարվածել է 8-ամյա տղային. վիճակը ծանր է

Ախալցիխեում, Ռաբաթի հարակից տարածքում մոտոցիկլավարը հարվածել է 8-ամյա տղային: Տուժածի՝ Գրիգոր Ագաբաբյանի առողջական վիճակը ծանր է: Ըստ ընտանիքի բարեկամների, վնասվել են երեխայի գլուխն ու ոտքերը: 

«Բայկերը երթևեկում էր 100կմ արագությամբ, երեխայի գլուխն ու ոտքերը վնասվել են: Ասում են, որ ծայրահեղ ծանր վիճակում է: Վարորդը եղել է Թբիլիսիից, ով մասնակցում էր մոտոցիկլավարների համար նախատեսված մրցույթին: Ինչպես ասում են ականատեսները, երեխայի մեղքով է եղել, նա է փախել, վազել և թռել մոտոցիկլետի դեմ»,-  ասում է ընտանիքի հարազատը: 

Դեռահասին շտապ տեղափոխել են Ախալցիխեի ռեֆերալ հիվանդանոց: Բժշկական հաստատության մենեջեր՝ Ռևազ Կուճուխիձեն բացատրում է, որ երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է և միացված է արհեստական շնչառության սարքին:

Շտապ օգնության անձնակազմը երեխային տեղափոխել է Թբիլիսի, Իաշվիլիի անվան կլինիկա: 

Դեպքը տեղի է ունեցել Սեպտեմբերի 6-ին:

Վրաստանի ՆԳՆ-ը հետաքննությունն անցկացնում է Վրաստանի ՔՕ 276-րդ հոդվածի երկրորդ մասով, որը ենթադրում է «երթևեկության անվտանգության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում, ինչն առողջությանը թեթև կամ լուրջ վնաս է հասցրել»:

Այս հոդվածի համաձայն՝ հանցագործությունը պատժվում է տուգանքով կամ տնային կալանքով՝ 6 ամսից մինչև 2 տարի, կամ էլ ազատազրկմամբ՝ մինչև 3 տարի ժամկետով:

Բայկերների կողմից անցկացվող մրցույթից մասնակցում են Վրաստանի տարբեր շրջաններից: tv9news.ge