Սեպտեմբերի 9 -ին Նինոծմինդա քաղաքի Ճոճաշեն թաղամասում գտնվող մինի մարզադաշտում մեկնարկեց մինի ֆուտբոլի շրջանային բաց առաջնությունը:
Առաջնությանը մասնակցեցին մունիցիպալիտետի 14 թիմեր: Այսօր տեղի ունեցավ 6 հանդիպում, որտեղ միմյանց հետ մրցեցին Կաթնատու – Գանձա, Օրոջալար – Փոքր Խանչալի, Ջիգրաշեն – Նինոծմինդա, Նինոծմինդայի «Երիտասարդներ» – Սաղամո, Արագյալ – Սպասովկա, Խոջաբեկ – Մեծ Խանչալի թիմերը, իսկ Հեշտիան եւ Սաթխան վիճակահանության արդյունքում միանգամից կխաղան հաջորդ փուլում:
Այսպիսով, 1/4 եզրափակիչ դուրս եկան Հեշտիա – Գանձա, Փոքր Խանչալի – Նինոծմինդա, Սաղամո – Սպասովկա եւ Խոջաբեկ – Սաթխա թիմերը:
Ավելի մանրամասն մեզ պատմեց Նինոծմինդայի քաղաքապետարանի Սպորտի եւ երիտասարդության հարցերով բաժնի պետ Վահե Իրիցյանը:
Աուդիոձայնագրությունը ստորեւ.