Ովքեր եղել են ծովում կորոնավիրուսի թեստ են հանձնում

Ովքեր եղել են ծովում կորոնավիրուսի թեստ են հանձնում

Սեպտեմբերի 15-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի ուսուցիչները, ովքեր եղել են ծովում հանձնեցին թեստ կորոնավիրուսի համար:

Նինոծմինդայի հանրային առողջության կենտրոնի աշխատակիցները, համաճարակաբանն ու օգնականը 20 հոգուց վերցրել են կորոնավիրուսի թեստեր, որոնք հատուկ փորձանոթներով կուղարկվեն լաբորատորիա: Հանրային առողջության կենտրոնի ղեկավար Տիգրան Եղոյանի խոսքով ՝ թեստի արդյունքները պարզ կլինեն երկու օրից:

Ուսուցիչները, ովքեր ամռանն այցելել են Սև ծով, պետք է հետազոտվեն կորոնավիրուսի առկայության համար: Այս մասին ճեպազրույցում ասաց Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն: Ուսուցիչներից բացի, թեստը կարող են հանձնել նաև այն բնակիչները, ովքեր վերջին երկու շաբաթվա ընթացքում այցելել են Սեւ ծով: Կորոնավիրուսի թեստն անվճար է:

Նշենք, որ Առողջապահության նախարարության ծրագրի համաձայն, բոլոր մարդիկ, ովքեր ընդգրկված են բարձր ռիսկի կոնտինգենտի մեջ, պետք է հետազոտվեն կորոնավիրուսի համար:

Նշենք, որ երկու շաբաթը մեկ անգամ փորձարկումն իրականացվում է հրշեջ փրկարար ծառայության աշխատակիցների, մաքսային ծառայության աշխատակիցների, շտապօգնության աշխատակիցների և ոստիկանության աշխատակիցների համար: