Այսօր Նինոծմինդայիում շարունակվեց դադարեցված շրջանային մինի ֆուտբոլի առաջնությունը, բայց որոշ սահմանափակումներով:
NOR ռադիոն անդրադարձել էր, որ սեպտեմբերի 9 -ին Նինոծմինդայում մեկնարկել էր մինի ֆուտբոլի առաջնություն, որտեղ մասնակցում էին շրջանի 14 թիմեր: Այդ օրը տեղի ունեցավ 6 հանդիպում որից հետո խաղի շարունակությունը պետք է տեղի ունենար սեպտեմբերի 10 -ին:
Սակայն՝ Վրաստանի կառավարության որոշմամբ սեպտեմբերի 10 -ից արգելվում է անցկացնել մշակութային և մարզական միջոցառումներ, որին մասնակցում է ավելի քան 200 մարդ: Այդ իսկ պատճառով ֆուտբոլային առաջնությունը չեղարկվել էր:
Նինոծմինդայի քաղաքապետարանի Սպորտի եւ երիտասարդության հարցերով բաժնի պետ Վահե Իրիցյանը մեզ հետ զրույցում նշեց. «Դադարեցումից հետո մեկ շաբաթ անց մեզ զանգահարեցին եւ թույլ տվեցին շարունակել անցկացնել առաջնությունը, բայց արդեն խիստ կանոններով, խաղի ընթացքում պետք է միայն լինեն ֆուտբոլիստները, մարզիչները եւ կազմակերպիչները: Երկրպագուներ նույնպես չպետք է լինեն որովհետեւ եթե շատ մարդ հավաքվի կարող են տուգանել: Մենք բոլորին զգուշացրել ենք եւ հատուկ ժամ ենք նշանակել, որ ամեն թիմ ներկայանա իր համար նախատեսված ժամին, անցկացնի խաղը եւ հեռանա»:
1/4 եզրափակչի արդյունքները. Հեշտիա 4–5 Գանձա, Փոքր Խանչալի 0–4 Նինոծմինդա, Սաղամո 1–5 Սպասովկա եւ Խոջաբեկ 7–1 Սաթխա թիմերը:
Կիսաեզրափակիչ խաղերի արդյունքները, Գանձա 7-3 Նինոծմինդա, Խոջաբեկ 3-1Սպասովկա:
Եզրափակիչում 1 եւ 2 -րդ տեղերի համար կխաղան Գանձայի եւ Խոջաբեկի թիմերը իսկ երրորդ հորիզոնականի համար կպայքարեն Սպասովկան եւ Նինոծմինդան, խաղերը տեղի կունենա վաղը՝ սեպտեմբերի 18 -ին:
Մեր նյութերից մեկում անդրադարձել էինք նաեւ, որ Նինոծմինդայում անցկացվելու է «Մաստեր Լիգա» ֆուտբոլային առջնությունը, որտեղ խաղում են 6 խաղացող եւ 1 դարպասապահ: Նշենք, որ այսօր այդ առաջնությունը մեկնարկեց, բացումը տեղի ունեցավ Ջիգրաշեն եւ Մեծ Խանչալիի թիմերի խաղով, որտեղ հաղթանակ տարավ Մեծ Խանչալիի թիմը: «Մաստեր Լիգա» -ի հաջորդ խաղերը տեղի կունենան սեպտեմբերի 22 -ին:
Մանրամասները լսեք աուդիոձայնագրությունում.