2019 թվականից Վրաստանում անցկացվում է նոր ձեւաչափի ֆուտբոլ որը կոչվում է «Master League» , որտեղ խաղում են 6 խաղացող եւ 1 դարպասապահ:
Նինոծմինդայում արդեն երկրորդ տարին է այս առաջնությունը իրականացվում է: Այս ամիս շրջանի գյուղերի թիմերի միջեւ կանցկացվի ֆուտբոլային հանդիպում, որտեղ հաղթող թիմը կմասնակցի «Master League» -ի հաջորդ փուլերին:
Սպորտի եւ երիտասարդության բաժնի պետ Վահե Իրիցյանը մեզ հետ զրույցում նշեց. «Անցած տարի մեր շրջանը մասնակցել էր Մաստեր լիգային եւ այս տարի նույնպես մասնակցելու է: Առաջնությունը բաղկացած է երեք փուլից, առաջին փուլում մենք անցկացնում ենք մեր շրջանի գյուղերի թիմերի միջեւ հանդիպում, որտեղ հաղթողը՝ երկրոդ փուլին մասնակցելու է տարածաշրջանային խաղերին: Եթե այդ խաղերում էլ ճանաչվի հաղթող, ապա արդեն երրորդ փուլում թիմը կմասնակցի Վրաստանի առաջնությանը: Նշեմ, որ ֆեդերացիայից մեզ տեղեկացրեցին, որ մեր տեղի ֆուտբոլային դատավորները կարող են խաղերը դատել եւ դրա դիմաց նրանք կստանան որոշակի գումար»:
Ավելի մանրամասն Վահե Իրիցյանի հետ մեր զրույցը ստորեւ.
Radio NOR · Նինոծմինդայում անցկացվելու է «Մաստեր Լիգա» ֆուտբոլային առջնությունը. Վահե Իրիցյան