Ախալցխայում բազմաթիվ մարդիկ կոնտակտավոր են համարվում կորոնովիրուս ունեցած անձի հետ

Ախալցխայում բազմաթիվ մարդիկ կոնտակտավոր են համարվում կորոնովիրուս ունեցած անձի հետ

Ախալցխայում սեպտեմբերի 13-ին հուղարկավորության արարողություն է տեղի ունեցել, որից 5 օր անց պարզ է դարձել, որ մահացած կնոջ տղան ունեցել է կորոնովիրուս։ Մահացած կնոջը տղան մահացած մորը սեփական մեքենայով է տեղափոխել Երեւանից Ախալցխա։ Մորը հուղարկավորելուց հետո երկրորդ օրը երեկոյան նա մեկնել էր Թբիլիսի, որտեղ հանդիպել էր իր գործարանի եւ գրասենյակների աշխատակիցների հետ։

Երեկ պարզ դարձավ, որ նրա աշխատակիցներից 2-ը ունեցել են բարձր ջերմություն, նրանց թեստավորման արդյունքները պարզ կդառնան այսօր։ Նրա մոտ կորոնավիրուսը հաստատվել է Հայաստան վերադառնալու ժամանակ։

Կատարվածի առնչությամբ երեկ ուշ գիշերը 2 ավտոբուս կոնտակտավոր մարդկանցով Ախալցխայից տեղափոխվեցին Բակուրիանի կարանտինային գոտի։ Այսօր եւս նախատեսվում է կոնտակտավոր մարդկանց հայտնաբերում եւ տեղափոխում կարանտին։ Բոլոր տեղափոխվածները թեստավորվել են եւ նրանց պատասխանը հայտնի կլինի այսօր երեկոյան։

Բոլոր կատարվածի մեջ խնդիրը նրանում է, որ նախքան սահմանը հատելը վարակված անձը հանձնել է թեստՙ թե Հայաստանում եւ թե Վրաստանի սահմանին, իսկ վիրուսը նրա մոտ հայտնաբերվել է միայն 3 օր անց՜ վերադարձի ճանապարհին։

Աղբյուր՝http://akhaltskha.net