Ադիգենի մունիցիպալիտետի գյուղ Ճեճլայի երկու բնակիչների մոտ հաստատվել է կորոնավիրուս: Երիտասարդ կինն ու տղամարդը Բաթումիում, մասնակցել են հարսանիքի: Համագյուղացիները Ադիգեն վերադարձել են մոտ 10 օր առաջ, տղամարդու մոտ վիրուսը հայտնաբերվել է Սեպտեմբերի 19-ին, իսկ կնոջ մոտ՝20-ին:
Կարանտինային գոտի են տեղափոխել վարակված տղամարդու և կնոջ ընտանիքի անդամներին, նրանց ծնողները ինքնամեկուսացված են: Փեփլայի վարչական միությունում ասում են, որ թեստավորվել են նաև Մոխեի և Ղորթուբանիի բնակիչները, ովքեր մասնակցել են նույն հարսանիքին: Թեյմուրազ Բլիաձեն նշում է, որ Ճեճլա գյուղում ստուգել են մոտ 30 քաղաքացու, բոլոր թեստերի պատասխանները բացասական են:
«Երկուսն էլ եղել են հարսանիքում: Աղջիկը Քեդայում է հանձնել թեստ և այնտեղից ենք ստացել պատասխանները: Ոչ մի ախտանշան չեն ունեցել, տղայի հետ զրուցել եմ և մինչ այժմ ոչ մի ախտանշան չունի: Ստւգվել էին, քանի որ եկել էին Բաթումիից: Այս տղան աշխատում էր բենզալցակայանում»,– ասում է Թեյմուրազ Բլիաձեն:
Վարակված տղամարդու թեստավորումն անցկացվել է Ախալցիխեի կլինիկա «Իմեդիում»:
Ադիգենում վարակային իրավիճակի մասին տեղեկություն փնտրել փորձեցինք հանրային առողջապահության կենտրոնում, սակայն Ռուիզան Քիմաձեն հրաժարվում է խոսել:tv9news.ge