
Թբիլիսիի Ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն ենթադրում է, որ կորոնավիրուսի պանդեմիան կավարտվի 2021-ի ամռանը, չնայած, մինչ այդ կստեղծվի պատվաստանյութ:
«Պատահում է այնպես, որ համավարակներն ինքստինքյան են ավարտվում: Այս համավարակն էլ, վաղ, թե ուշ, կավարտվի: Կարծում եմ՝ դա կլինի 2021-ի ամռանը, սակայն մեր գիտությունն անպայման մինչ այդ կստեղծի պատվաստանյութ»,- հայտարարել է Ցերցվաձեն:aliq.ge