Ուսման մեկնարկի վերաբերյալ փոփոխություններ մտցնելը չի բացառվում

Ուսման մեկնարկի վերաբերյալ փոփոխություններ մտցնելը չի բացառվում

Առողջապահության նախարարի տեղակալ Թամար Գաբունիայի փոխանցմամբ, համակարգող խորհրդի այսօրվա նիստին դպրոցներում և մանկապարտեզներում ուսման մեկնարկը կրկին հետաձգելու վերաբերյալ խոսակցություն չի եղել:

Ինչ վերաբերում է ուսումնական հաստատությունների համար մշակված անվտանգության արձանագրությունում փոփոխություններին, նախարարի տեղակալը հայտարարում է, որ դրանում որոշ փոփոխություններ մտցնելը չի բացառվում:

«Անվտանգության արձանագրությունները բավականին մանրամասն են, չեմ բացառում, որ որոշ փոփոխություններ մտցվեն: Սա մշտապես կենդանի գործընթաց է և մենք կախված ենք միջազգային հանձնարարականներից»,- հայտարարել է Գաբունիան:

Վրաստանում ուսումնական հաստատություններում ուսումը հեռավար կերպով մեկնարկել է սեպտեմբերի 15-ին:1tv.ge