Սամցխե-Ջավախքում ձերբակալված դպրոցի տնօրենը մեղքը չի ընդունում

Սամցխե-Ջավախքում ձերբակալված դպրոցի տնօրենը մեղքը չի ընդունում

Կնոջն ու անչափահաս երեխային սպառնալու մեջ մեղադրվող դպրոցի տնօրենը օգտագործում է լռելու իր իրավունքը, – ասում է մեղադրյալի փաստաբանը: Էկատերինա Աբաշիձեի խոսքով, կասկածելի է այն հանգամանքը, որ իր հաճախորդի կինը ամուսնալուծության հայց է ներկայացրել մինչ ամուսնու կողմից սպառնալիքի մասին հաղորդելը: Ինչպես պարզաբանում է փաստաբանը, կինը չի ցանկացել ամուսնալուծվել բռնության պատճառով, քանի որ հայցադիմումն ունի այլ պատճառներ:

Սեպտեմբերի 25-ին, դպրոցի տնօրենին մեղադրանք կառաջադրվի:

Հիշեցնենք, որ Ախալցիխեում հանրային դպրոցի տնօրենին ձերբակալել են: Հետաքննությունը նրան մեղադրում է ընտանիքի անդամներին սպառնալու մեջ:

Դեպքը տեղի է ունեցել Սեպտեմբերի 23-ին: Հարևաններն ասում են, որ սկզբում տանից բարձր ձայներ էր լսվում, փոքր ուշ տան մոտ հայտնվեց իրավապահների անձնակազմը:

ՆԳՆ-ի տվյալների համաձայն, մեղադրյալը կնոջը՝ 1975 թ. ծնված Օ.Կ.-ին և անչափահաս դստերը՝ 2003 թ. ծնված Մ.Կ.-ին անցյալում տեղի ունեցած հակամարտության շուրջ ծագած վեճի ընթացքում բանավոր վիրավորանք է հասցրել և սպառնացել վնասել առողջությանը:

Քննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 151-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» և «դ» ենթակետերով:

Հանցանքը նախատեսում է 3 տարի ազատազրկում: