Վրաստանում կորոնավիրուսի վարակակիրներից 48-ը երեխա է, 16-ը՝ հղի կին

Վրաստանում կորոնավիրուսի վարակակիրներից 48-ը երեխա է, 16-ը՝ հղի կին

Կորոնավիրուսից մահացած 27-րդ պացիենտը 54-ամյա տղամարդ է, ում Բաթումիի Հանրապետական հիվանդանոց էին տեղափոխել հուլիսի 20-ին: Նա ուներ ուղեկցող ծանր հիվանդություններ:

Բացի այդ, կորոնավիրուսի այսօր հաստատված 265 դեպքից 168-ն արձանագրվել է Աջարիայում:

Այս պահի դրությամբ  շրջանի 8 կլինիկաներում բուժում է ստանում 486 անձ, կովիդ-հյուրանոցներում – 812, տանը՝ բժիշկների հսկողության տակ է մնում մոտ 300 վարակակիր:

Կորոնավիրուսի վարակակիրներից 48-ը երեխա է, 16-ը՝ հղի կին:

Այսօր շրջանում կովիդ-հյուրանոցից դուրս է գրվել 39 ապաքինված:1tv.ge