
Սեպտեմբերի 27-ին երեկոյան, հայտնի է դարձել, որ Նինոծմինդայի շրջանի Փ. Արագյալ գյուղի բնակչի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Նրա հետ շփում ունեցած մարդիկ այժմ գտնվում են ինքնամեկուսացման մեջ:
Փ. Արագյալ գյուղի բնակիչը, ում մոտ հաստատվել է կորոնավարակ, արդեն տեղափոխվել է Թբիլիսի:
Նախնական տվյալներով Փ. Արագյալից բացի, Նինոծմինդայի շրջանում այսօրվա դրությամբ 32 հոգի ինքնամեկուսացման մեջ է:
Վրաստանում այսօր գրանցվել է կորոնավիրուսի 298 նոր դեպք: