Կորոնավիրուսի 7 նոր դեպքն ու բնակիչների կարծիքը

Կորոնավիրուսի 7 նոր դեպքն ու բնակիչների կարծիքը

Հոկտեմբերի 1 -ին Նինոծմինդա քաղաքում բնակիչների մասնակցությամբ անցկացրեցինք հարցում, թե արդյո՞ք տեղյակ են բնակիչները Նինոծմինդայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի մասին:

Բնակիչներից մեկի խոսքով՝ չնայած թիվը հստակ չգիտեն բայց տեղյակ են, որ Նինոծմինդայում կան վարակվածներ: Ինչպես նաեւ կան մարդիկ ովքեր ինքնամեկուսացված են: Պաշտպանվում են ինչքան որ հնարավոր է, փորձում են հեռավորություն պահպանել եւ հետեւում են հիգիենայի կանոններին:

Բնակիչներից մեկն էլ իր հերթին նշեց. «Մենք հիմա զբաղված ենք կարտոֆիլի բերքահավաքով եւ այդպիսի բան չենք իմացել, վախ չկա, բայց զգուշությունը եւ զգոնությունը չենք կորցնում»:

Հիշեցնենք, որ Նինոծմինդայում հաստատվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք:

Մանրամասները լսեք աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Կորոնավիրուսի 7 նոր դեպքն ու բնակիչների կարծիքը