Հոկտեմբերի 1-ի տվյալների համաձայն, Սամցխե-Ջավախքում COVID-19 9 նոր դեպք է գրանցվել: Այստեղից 7՝ Նինոծմինդայում, 1՝ Ասպինձայի գյուղ Ռուսթավում և մեկ դեպք՝ Ասպինձայում: Այս մասին տեղեկությունը հաստատում են մարզպետարանում: Գիորգի Միքելաձեն ասում է, որ որոշ դեպքերում աղբյուրը վարակակիր անձինք են: Ինչպես նշում է Միքելաձեն, Նինոծմինդայում սկսվել է ներքին տարածում, բոլոր 6 դեպքերը կապված են առաջին վարակվածի հետ:
Սամցխե-Ջավախքի մասշտաբով, կարանտինում և ինքնամեսկուսացման մեջ գտնվում են՝ Ադիգենից- 97, Ասպինձայից-56, Ախալցիխեից և Բորջոմից- 7 և Նինոծմինդայից- 66 մարդ:
Այս փուլում փորձում են պարզել բոլոր կոնտակնտերը: